Ժոզե Մոուրինիոն երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ մինչև 2019թ.
Գործարքի մասին հայտարարվել է «կապույտների» պաշտոնական կայքում:
«Եթե ակումբը երջանիկ է, երջանիկ եմ և ես: Մտածում եմ, որ պայմանագրի երկարաձգումը նորմալ երևույթ է: Շատ կարևոր է, որ մեր ակումբն ունի կայունություն, և ես հուսով եմ, որ ապագայում մեզ շատ հաղթանակներ են սպասվում»,- հայտարարել է Մոուրինիոն:
Պորտուգալացին ղեկավարել է «Չելսին» 2004-07թթ., որից հետո վերադարձել է Լոնդոն 2013թ.:
«Կապույտների» 5 չեմպիոնություններից 3-ի ժամանակ գլխավոր մարզիչը եղել է Ժոզե Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը