Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից
Օգոստոսի 7-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 19 շենքի վերելակը 3-րդ հարկում խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վերելակից դուրս են բերել 1946 թ. ծնված Ա. Հ.-ին: