Ադրբեջանցիները փորձել են հրդեհել Խաչիկի արոտավայրերը, բայց իրենց իսկ ծուղակն են ընկել. Yerkir.am
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ հակառակորդը Նախիջևանի սահմանագոտում կրակ է բացել Խաչիկ գյուղի արոտավայրերի ուղղությամբ՝ հավանաբար հրդեհ առաջացնելու նպատակով: Կայքի տեղեկություններով՝ գյուղացիներին հաջողվել է հենց սահմանագոտում կրակը մարել, փոխարենը հրդեհը տարածվել է Ադրբեջանական կողմի խոտածածկ տարածքներում՝ դառնալով մոտ 200 Հա խոտածածկի այրման պատճառ:
Yerkir.am-ի հետ զրույցում Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը պատմեց , որ 30-35 գյուղացիներով անմիջապես հանգցրել են կրակը: «Չթողեցինք իջնի մեր սահման, իրենք էլ են փորձել հանգցնլ, բայց չհասցրեցին՝ տարծվեց իրանց կողմը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: