Լեհաստանի նոր նախագահը ցանկանում է ամրապնդել ՆԱՏՕ-ի ներկայությունը
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/150806180646_duda_624x351_epa.jpg)
Լեհաստանում երեկ տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Անջեյ Դուդայի երդմնակալությունը, ով խոստացել է ուժեղացնել երկրում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքների: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հիշեցնենք, որ մայիսին Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավորը հաղթանակ տոնեց նախագահական ընտրություններում՝ Լեհաստանի արդեն նախկին նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուց առաջ անցնելով ձայների ընդամենը 4%-ով:
Դուդան, ընտրություններում հաղթանակ տանելուց հետո հեռացավ «Իրավունք ու արդարություն» կուսակցությունից՝ իր այդ քայլը մեկնաբանելով նրանով, որ «նախագահը չպետք է ներկայացնի ինչ-որ մի կուսակցություն, այլ պետք է ծառայի ամբողջ հասարակությանը»: