Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է
Օգոստոսի 7-ին, ժամը 01.36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան–Սևան ավտոճանապարհի 34 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան–Սևան հատվածի 38-րդ կմ-ին «Մերսեդես C-180» մակնիշի 34 SV 453 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Է. Գ.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին:
Է.Գ.-ը տեղի ուժերով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է կայուն ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: