Բաժիններ՝

Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող տղա և աղջիկ. shamshyan.com

Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնը իրացնելով օպերատիվ հետախուզական տվյալները ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել երիտասարդ զույգի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կասկածվում են երեկ՝ օգոստոսի 5-ին, Երևան քաղաքի Մազմանյան-5 շենքի բնակչուհի, «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով աղջիկը չի ճանաչել էքստրասենսին, իսկ տղան մտերիմ է եղել Անիի հետ և երբեմն այցելել է նրա տուն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տղայի անունը Մուշեղ է, իսկ աղջկա անունը՝ Աննա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս