Բաժիններ՝

Բեռնատարի վարորդը «փրկել է» պատժամիջոցի տակ հայտնված 1,5 տոննա պոմիդորը՝ մեքենայով փախչելով Ռուսաստանից

Վարորդը, ով 1,5 տոննա պամիդոր էր տեղափոխում ռուս-բելառուսական սահմանով, տեղեկանալով Ռուսաստանում մթերքի հնարավոր ոչնչացման մասին, մեքենան փախցրել է հետ՝ դեպի Բելառուս, ասվում է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության հաղորդագրության մեջ:

Դեպքը տեղի է ունեցել Պսկովի մարզի Դոլոսցի գյուղի ադմինստրատիվ սահմանում: Մեկուկես տոննա պոմիդորները չունեին ֆիտոսանիտարական սերտիֆիկատ: Մթերքի զննության ժամանակ դրանց վրա մակնշումը բացակայել է:

Համաձայն ՌԴ նախագահի հրամանի, որը ենթադրում է ՌԴ ներմուծման ենթակա որոշ արտադրատեսակների արգելք, մթերքը ենթակա էր առգրավման ու ոչնչացման:

ՌԴ ներմուծված պատժամիջոցային մթերքի ոչնչացման կանոնները ՌԴ կառավարությունը հաստատել էր անցած շաբաթ: Թույլատրվել է ոչնչացնել սնունդը ցանկացած եղանակով:
Առգրավված մթերքի ոչնչացումը կատարվում է անկախ այն բանից, թե ում է պատկանում այն կամ թե ով է կազմակերպել դրանց ներմուծումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս