Վարչապետը հանդիմանեց նախարարներին՝ «Մի՛ արեք»

Այսօր կառավարության նիստի վերջում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիմանեց նախարարներին՝ այս տարի փետրվարի իր հանձնարարականը խախտելու համար:

Հ. Աբրահամյանը հիշեցրեց, որ հանձնարական էր տվել արտերկրում ՀՀ դեսպանների հետ հանդիպումների մասին տեղկատվությունը չհրապարակայնացնելու մասին, սակայն «մի քանի նախարարներ շարունակում են այդ ոճը»:

Վարչապետը հնչեցրեց խախտումներ թույլ տված նախարարների անունները՝ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Սիրիայում ՀՀ դեսպանի հետ, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ Շվեդիայում ՀՀ դեսպանի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը՝ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանի հետ:

«Ձեռնպահ մնացեք, երբ այդ տեղեկատվությունը տալիս եք մամուլին: ԱԳՆ-ն եթե դեմ է, պայմանավորվածություն ունեք, մի արեք էդ բաները»,- հորդորեց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս