Բրիտանիայում իսլամ քարոզիչին դատում են ԴԱԻՇ-ի հետ առնչություն ունենալու համար
Արմատական իսլամ քարոզիչ Անջեմ Չուդարին Լոնդոնում կանգնել է դատարանի առաջ ԴԱԻՇ-ին աջակցելու մեղադրանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Անձամբ Չուդարին ու ևս մեկ մեղադրյալ՝ Մուհամմեդ Ռահմանը, ավելի վաղ հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում: Երկուսին էլ առաջադրվել է մեղադրանք 2000 թվականի ահաբեկչության մասին ակտի հիման վրա:
Լոնդոնի արևելքում բնակվող մեղադրյալները կալանավորվել էին անցած տարվա սեպտեմբերի 25-ին ԴԱԻՇ-ին անդամակցության մեղադրանքով: Մասնավորապես, նրանք աջակցություն են հայտնել ջիհադիստներին իրենց քարոզներում, որոնք հետո տեղադրում էին համացանցում:
Ավելի վաղ Չուդարին գլխավորել է իսլամական «Ալ-Մուհաջիրուն» խմբավորումը, որը հայտնի է որպես Islam4UK: Դրա գործունեությունը 2010 թվականին արգելվել է Բրիտանիայում:
Համաձայն բրիտանական օրենքների՝ անդամակցությունը ահաբեկչական խմբավորումներин քրեորեն պատժելի է, դրանց գործունեությունը երկրի տարածքում արգելված է: