Հիրոսիմայի ռմբակոծության հետևանքներն ընդգծում են Իրանի հետ համաձայնագրի կարևորությունը. Քերի
Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման հետևանքները Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի ձեռքբերման անհրաժեշտության վկայություն են, հայտարարել է ԱՄՆ պետքարուղար Ջոն Քերին, հայտնում է Interfax-ը:
«Անհրաժեշտություն չկա ասելու, որ դա ընդգծում է այն համաձայնագրի կարևորությունը, որ մենք ձեռք ենք բերել Իրանի հետ: Դա թույլ կտա նվազեցնել միջուկային զենքի առաջացման հնարավորությունը»,- ասել է Քերին մինչ Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Ֆումիդո Կիսիդայի հետ հանդիպումը:
Դրա հետ կապված՝ Քերին ընդգծել է այն աշխատանքի կարևորությունը, որը ԱՄՆ-ը վարում է այլ երկրների հետ համատեղ միջուկային սպառազինությունների կրճատման համար:
Ավելի վաղ Ճապոնիայում մեկ րոպե լռությամբ հարգել էին Հիրոսիմայի զոհերի հիշատակը: