Բաժիններ՝

Օբաման շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին Ուկրաինային աջակցելու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր երախտագիտությունն է հայտնել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկուն Ուկրաինային աջակցելու համար, հայտնում է RIA Novosti-ն:

«Օբաման շնորհակալություն է հայտնել Բրոնիսլավ Կոմորովսուն դեմոկրատական, անբաժան, ազատ ու խաղաղ Եվրոպայի ամրապնդման, ինչպես նաև ինքնիշխան ու բարգավաճող Ուկրաինային աջակցության համար»,- հայտարարել է Կոմորովսկու մամլո ծառայության ղեկավար Իոաննա Տշասկա Վեչորեկը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը ասել է, որ ինքը տպավորված է լեհ ժողովրդի «դինամիզմով ու էներգիայով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս