Կոլումբիայում կինը ստամոքսի մեջ խոշոր գումար է թաքցրել
Կոլումբիայի ոստիկանությունը Բոգոտայի օդանավակայանում ձերբակալել է կնոջ, որը իր ներքին օրգանների, մասնավորապես՝ ստամոքսի միջոցով ցանկացել է անօրիանական եղանակով տեղափոխել 38,5 հազար դոլար, հայտնում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, սակայն այդ մասին տեղեկությունը միայն նոր է հայտնի դարձել:
Ինչպես գործակալությանը հայտնել է ոստիկանության գեներալ Գուստավո Մորենոն, 39-ամյա կինը, ով հագուստի դիզայներ է, Բոգոտա էր ժամանել Մեխիկոյից:
Բժշկական զննությունից հետո նրա մարմնից դուրս է բերվել լատեքսով ծածկված 64 պատիճ, որոնցից յուրաքանչյուրում եղել է 100 դոլար արժողությամբ 5-ական թղթադրամ:
Ինչպես նշում է գործակալությւնը, նման տակտիկա են կիրառում չարագործները թմրանյութ տեղափոխելու նպատակով: