Սիրիացի ապստամբները քննադատում են իրենց մարզելու ԱՄՆ-ի մարտական պատրաստվածության պլանը
Սիրիացի ապստամբների հրամանատարներից մեկը, ով պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ, քննադատել է ջիահադիստների դեմ պայքարելու նպատակով ԱՄՆ-ի կողմից չափավոր ընդդիմության մարտական պատրաստվածության ծրագիրը:
Կապիտան Ամմար ալ Վավին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները 30-րդ դիվիզիայի իր մարտիկներին չեն պաշտպանել ԴԱԻՇ-ի հարձակումից: Նվազագույնը 5 ապստամբ էր սպանվել ու ավելի քան 10-ը պատանդ էր վերցվել Սիրիայում «Ան-Նուսրա ճակատ» խմբավորման հետ բախման հետևանքով, հայտնում է BBC-ն:
Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ի մարտական պատրաստվածության ծրագրի շրջանակում դեռ մարզվել է ընդամենը 54 մարտիկ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս ծրագրի մասին հայտարարել էր անցած ամռանը՝ խոստանալով տարեկան մարզել Սիրիայի 5000 չափավոր սուննի զինյալի, որպեսզի նրանք օգնեին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:
Պենտագոնը, սակայն, հայտնել է, որ բախվել է դժվարությունների կուրսանտների որոնման հարցում, ովքեր կհամապատասխանեին ընտրության չափորոշիչներին:
«Իրականում կես տարում ընդամենը 60 զինյալ է անցել մարտական պատրաստվածության կուրսը: Եթե այդքան երկար մարզեն 60 զինյալի, ապա դրա համար տասնյամյակներ անհրաժեշտ կլինեն»,- հայտարարել է սիրիացի հրամանատարը:
Սիրիայի ազատ բանակի 30-րդ դիվիզիայի մարտիկները Սիրիայի հյուսիսում հարձակման էին ենթարկվել «Ան-Նուսրայի ճակատի» կողմից անցած ուրբաթ: