Մոուրինիոն՝ տիտղոսի համար պայքարում մրցակիցների մասին
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն London Evening Standard-ին պատմել է, թե ով, իր կարծիքով, տիտղոսի համար պայքար կմղի նոր մրցաշրջանում.
««Չելսին» վերջին 10 տարում 4 անգամ չեմպիոն է հռչակվել: Մեծ մրցավազքերում կարևոր դեր են խաղում ներդրումները: Եթե Դուք գումար եք դնում, ապա պայքարում եք տիտղոսի համար:
«Արսենալը» ֆանտաստիկ ակումբ է, որը տվյալ պահին մեծագույն ֆուտբոլիստներ ունի, և նրանք հաստատ «աճել են» տիտղոսի համար, կամ էլ առնվազն՝ մինչև վերջին տուրը պայքարելու համար:
«Լիվերպուլը» մեծ ձեռքբերումներ է կատարել, «Մանչեսթեր Սիթին» ունի լավագույն կազմը, որին հնարավոր չէ չսիրահարվել: Նրանք վերջին 5 տարում նվաճել են չեմպիոնական 2 տիտղոս:
«Մանչեսթեր Յունայթեդն» ունի ամեն ինչ` պատմություն, ֆուտբոլիստներ, ներդրումներ: Ընդհանուր առմամբ, այս թիմերն էլ կպայքարեն տիտղոսների համար:
Ինչ վերաբերում է մեր շանսերին, ապա, երբ ես նոր էի եկել «Չելսի», մենք ֆանտաստիկ քայլ արեցինք դեպի առաջ: Ես իդեալական հարաբերություններ ունեի ակումբի սեփականատիրոջ հետ, բայց կային նաև տարաձայնություններ: Որոշ բաների վրա մենք տարբեր ձևերով էինք նայում: Երբ ես հեռացա «Ռեալից» և նորից վերադարձա «Չելսի», Ռոման Աբրամովիչի խնդրանքը տիտղոս նվաճելն էր: Մեզ հաջողվեց նվաճել չեմպիոնական տիտղոսը: Շատ լավ կլինի նորից պայքարել գլխավոր մրցանակի համար»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը