12-ամյա բրիտանուհին IQ-ի մակարդակով առաջ է անցել Էյնշտեյնից ու Հոքինգից
Ինտելեկտի գործակցի (IQ) անհավանական՝ 162 միավոր ցուցանիշ է ցուցադրել 12-ամյա բրիտանուի դպրոցական Նիկոլ Բարը՝ 2 միավորով առաջ անցնելով ժամանակակից ֆիզիկական տեսության հիմնադիրներից Ալբերտ Էնշտեյնից ու մեր ժամանակների ամենաազդեցիկ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգից, հայտնում է The Daily Mirror-ը:
Նման արդյունքը Նիկոլին դասում է մոլորակի ամենախելացի մարդկանց թվին, գրում է պարբերականը:
«Նա շատ աշխատասեր է: Նա դասերից հետո մնում է դպրոցում պարապելու ու մինչ օրս ոչ մի դաս բաց չի թողել»,- պատմել է աղջկա մայրը՝ տեղեկացնելով, որ իր աղջիկը պատրաստվում է մանկաբույժ դառնալ:
«Դա վկայում է այն մասին, որ կարևոր չէ, թե դու որտեղից ես, ցանկացած մարդ կարող է ունենալ փայլուն ակադեմիական խելք»,- աղջկա ձեռքբերումը մեկնաբանել է հայրը:
Հիշեցնենք, որ մեծահասակ մարդու IQ-ի միջին մակարդակը կազմում է 100 միավոր: 140-ից ավելի միավոր հավաքելու դեպքում մարդը հանճար է համարվում: