Պերմյակովի գործը կքննի Երևանի կայազորային զինվորական դատարանը

Հայաստանում ռուսական կայազորային զինվորական դատարանը կքննի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, ով մեղադրվում է դասալքության ու զենքի հափշտակության մեջ, RIA Novosti-ին հայտնել է Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանի մամլո քարտուղար Ալյոնա Կատկալոն:

Կատկալոյի տեղեկություններով՝ «Սպանություն» հոդվածով գործը առանձին վարույթ է փոխանցվել:

«Ներկայում դատարան է փոխանցվել Պերմյակովի գործը, ում մեղադրանք է առաջադրվել «Դասալքություն», «Զենք հափշտակելու» ու «Զենքի անօրինական կրում» հոդվածներով»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Գործի քննության ժամկետի մասին տեղեկություններ չկան:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը Գյումրիում ներխուժել է Ավետիսյանների ընտանիք, սպանել ընտանիքի 6 անդամներին:
Վալերի Պերմյակովը խոստովանել է իր մեղքը:

Տեսանյութեր

Լրահոս