Բաժիններ՝

Ուիթնի Հյուսթոնի դստեր՝ դագաղում արված վերջին լուսանկարը վաճառվել է 100 հազար դոլարով

TMZ պորտալի հաղորդմամբ՝ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ու Բոբբի Բրաունի միակ դստեր՝ Բոբբի Քրիստինա Բրաունի՝ դագաղում արված վերջին լուսանկարը նրա հարազատները 100 հազար դոլարով վաճառել են լրատվական գործակալություններից մեկին։

Հղում կատարելով իր աղբյուրներին՝ պորտալը հայտնում է, որ Բրաունի կամ Հյուսթոնի ազգականներից ինչ-որ մեկը գաղտնի, չնայած լուսանկարելու արգելքին, լուսանկարել է աղջկան հուղարկավորությունից մեկ օր առաջ ու վաճառել այն:
TMZ-ն հիշեցնում է, որ նմանատիպ դեպք գրանցվել էր նաև 2012 թվականին Ուիթնի Հյուսթոնի հուղարկավորության ժամանակ:

Այդ ժամանակ ևս երկու կողմի ազգականները միմյանց հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս