Երգչուհի Գվեն Ստեֆանին 13 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվում է
Ամերիկացի հայտնի երգչուհի Գվեն Ստեֆանին ու նրա ամուսինը՝ բրիտանացի երաժիշտ Գևին Ռոսդեյլը ամուսնալուծվում են:
Ինչպես հայտնում է TMZ պորտալը, ամուսնալուծության փաստաթղթերը ներկայացվել են Կալիֆոռնիայի դատարաններից մեկը:
Փաստաթղթերում 45-ամյա Ստեֆանին մատնանշել է, որ ամուսնալուծության պատճառը իրենց միջև գոյություն ունեցող «անհաղթահարելի տարաձայնություններն են»:
Հայտնի զույգը, որն ունի 3 համատեղ երեխա, ապրում էր Լոս Անջելեսում: Նրանց ամուսնությունը ուներ ավելի քան 12 տարվա կյանք:
«Թեև կայացրել ենք ամուսնալուծվելու փոխադարձ որոշում, մենք մեր երեխաների ծնողներն ենք ու համատեղ կշարունակենք դաստիարակել նրանց երջանիկ ու առողջ մթնոլորտում»,- ասվում է Ստեֆանիի ու Ռոսդեյլի համատեղ հայտարարության մեջ:
No Doubt խմբի վոկալիստ Ստեֆանիի կարողությունը հասնում է 80 մլն դոլարի, իսկ բրիտանական Bush ռոք համույթի ֆրոնտմենի կարողությունը՝ 35 մլն դոլարի: