Բաժիններ՝

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մինչև 2017թ. կերկարաձգի Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ գործողությունը

Մեծ Բրիտանիան մինչև 2017թ. մարտը կերկարաձգի Իրաքում ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու ռազմական գործողությունը: Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, ով այցով գտնվում է Իրաքում:

«Մենք կերկարաձգենք ռազմական գործողություններում «Տորնադո» ռմբակոծիչների» մասնակցությունը ևս մեկ տարով՝ մինչև 2017 թվականի մարտը»,- BBC-ն մեջբերում է Ֆելոնի խոսքերը:

Միևնույն ժամանակ, նա բացառել է Իրաքում ռազմական գործողություններում բրիտանական ցամաքային ստորաբաժանումների մասնակցությունը, մանավանդ, ըստ նրա, Բաղդադը նման խնդրանքով չի դիմել Լոնդոնին:
Ֆելոնը նշել է, որ Իրաքը զգում է Մեծ Բրիտանիայի աջակցության կարիքը ԴԱԻՇ-ի դիրքերին հարված հասցնելու ու զինծառայողների ուսուցման հարցում, սակայն խոսք չի գնացել ցամաքային գործողությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս