Բաժիններ՝

13 նշան այն բանի, որ դու վհուկ ես

Մի ժամանակ վհուկներին որոշում էին բավականին հիմար նշաններով: Մենք կպատմենք, թե ինչպես որոշել, որ դու վհուկական շնորհ ունես:

Մի ժամանակ վհուկներին որոշում էին գորտնուկներով և խալերով, նրանով, թե ինչ կասեն նախանձ հարևանները, և, դե, իհարկե նրանով, թե արդյո՞ք նա կապկպված կսուզվի ջրում, թե՞ ոչ: Բարեբախտաբար, խեղդվել են ոչ բոլորը, և մենք կպատմենք, թե ինչպես որոշել, որ դու վհուկական շնորհ ունես:

1. Բավական է՝ դու մտածես մեկի մասին, և նա միանգամից զանգահարում է կամ գրում: Իսկ եթե դու ինչ որ տեղ ես գնում, ապա ճանապարհին պատահական հանդիպում ես պետքական մարդու:

2. Եթե դու մտադրված և լարված հայացքով նայում ես անցորդի թիկունքին, նա կարող է հանկարծակի ընկնել ուղիղ տեղում:

3. Դու ընդհանրապես հաճախ ես իջեցնում աչքերդ, որովհետև քո մեկ հայացքով հանգիստ կարող ես մարդուն ստիպել շփոթվել և նահանջել: Ծանոթներն ասում են, որ դու սպանող հայացք ունես:

4. Քո ցանկությունները և նույնիսկ կատակները հաճախ կատարվում են: Նույնիսկ այն աստիճան, որ բավական է պաղպաղակ ուզես և միանգամից գումար ես գտնում: Ծաղիկնե՞ր ես ցանկանում. ինչ որ մի անծանոթ քեզ նվիրում է այն: Իսկ եթե դու ինչ-որ վատ բան ես ուզում, ապա անջատիր լույսերը:

5. Երբ դու վատ տրամադրություն ունես, լամպերը սկսվում են վառվել: Այ, իսկ համակարգչին և այլ բարդ տեխնիկային ավելի լավ է ընդհանրապես չմոտենաս:

6. Քեզ պաշտում են կատուները և փոքրիկ երեխաները, նույնիսկ, երբ դու ընդհանրապես չես ուզում նրանց հետ զբաղվել: Եվ հետո դու շատ լավ փոխըմբռնման ես հասնում այնպիսի կենդանիների հետ, ինչպիսիք են գորտերը, սարդերը և օձերը:

7. Դու «կանաչ» ձեռք ունես: Եթե դու նույնիսկ հատուկ ոչինչ չես տնկում, միևնույն է, քեզ մոտ շատ լավ արմատ են գցում վարդերը և եղևնիները (կարտոֆիլի մասին էլ չենք խոսում):

8. Դու զգում ես լիալուսնի գալուստը: Այն քեզ աշխուժացնում և ոգեշնչում է: Եվ զարմանալի չէ, որ դու ավելի շատ բու ես, քան արտույտ:

9. Քո շրջապատում մարդիկ միշտ ուզում են անկեղծ լինել: Եթե նույնիսկ դու դեմոնստրատիվ չես մտնում երկխոսության մեջ: Դրա համար դու պահում ես բազմաթիվ գաղտնիքներ, կոմպրոմատ և ասեկոսեներ:

10. Դու զգում ես ուրիշի ցավը` և ֆիզիկական, և հոգեկան, և կարողանում ես դրա հետ աշխատել: Հնարավոր է՝ դու սովորել ես անցկացնել գլխացավը կամ

ատամնացավը, և բոլոր ընկերներդ խնդրում են մերսել իրենց: Իհարկե, դրանից հետո դու ինքդ ամբողջովին «քամվում» ես:

11. Դու հաստատ գիտես, թե ով ես եղել անցյալ կյանքում, և կճանաչես այնտեղի քո նախկին ընկերներին և ընկերուհիներին: Երբեմն դու հայտնվում ես նոր վայրում և հասկանում ես, որ գիտես բոլոր մուտքերն ու ելքերը, որովհետև արդեն եղել ես այնտեղ ինչ-որ ժամանակ` նախկին կյանքում:

12. Դու ունես քո նշանները, հորոսկոպների և երազների քո անձնական մեկնաբանությունը: Քո գուշակություններն այնպես լավ են կատարվում, որ սարսափելի է դառնում:

13. Դու գիտես, որ շնորհը պատասխանատվություն է: Եվ յուրաքանչյուր իշխանություն ունի իր գինը:

Դե, իսկ ցախավելի և կատվի մասին որոշեցինք չխոսել: Թեև, եթե չունես, ապա ձեռք բեր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս