Բաժիններ՝

Պեսկովն իր ու Նավկայի «անձնական գործն» է համարել 37 մլն ռուբլի արժողությամբ հարսանեկան նվերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Տատյանա Նավկայի նվիրած ժամացույցն առնչություն չունի հակակոռուպցիոն գործունեությանը, հայտնում է РБК-ն:

«Ես չէի կարող չկրել հարսանիքին կնոջս նվերը: Պարզապես չէի կարող, ահա ամենը: Ինձ հարց էր տրվել, ես դրան պատասխանեցի: Դժվար թե կնոջ նվերը ամուսնուն կամ ամուսնու նվերը կնոջը կարող է առնչություն ունենալ հակակառուպցիոն գործունեությանը: Դա մեր անձնական գործն է»,- հայտարարել է Պոսկովը:

Հիշեցնենք, որ Տատյանա Նավկայի հարսանեկան թանկարժեք ժամացույցը քննարկման առարկա է դարձել ռուսական ԶԼՄ-ներում:

Մասնավորապես, ռուս ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր բլոգում հրապարակել էր ամուսնական զույգի լուսանկարը ու գրել, թե Նավկայի նվիրած ժամացույցը Richard Mille RM 52-01 ժամացույց է, որից աշխարհում արտադրվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 30 օրինակով:
Ըստ քաղաքական գործչի՝ Պեսկովի ժամացույցն արժե 37 մլն ռուբլի: Ընդ որում՝ Նավալնին մատնանշել էր, որ Պեսկովի եկամուտների հայտարարագրում նշված է եղել ընդամենը 9 184 358 ռուբլու մասին:

Հիշեցնենք, որ զույգը ամուսնացել էր Սոչիում օգոստոսի 1-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս