 
                        Հայ տղամարդիկ Մոսկվայում 31-ամյա կնոջ են բռնաբարել
 
                                    Մոսկվայի հարավ-արևելքում 4 տղամարդ բռնաբարել է 31-ամյա մի կնոջ, հայտնում է РЕН ТВ-ն:
Ինչպես РЕН ТВ-ին տեղեկացրել է իրավապահ մարմիններում աղբյուրը, հանցագործությունը կատարվել է Վոլգոգրադսկի պողոտայի շրջանում:
Նշվում է, որ բոլոր չորս անձինք եղել են Հայաստանի քաղաքացիներ: Նրանցից երկուսը ժամանակավորապես գրանցված են եղել Մոսկվայում, երկուսը՝ տարանցիկ ճանապարհի վրա:
Տղամարդիկ ձերբակալվել են:
Բռնաբարության փաստով հարուցվել է քրեական գործ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        