5-շաբաթյա դադարից հետո վերաբացված Հունաստանի ֆոնդային բորսան փլուզվել է
Հունաստանի ֆոնդային բորսան, որը փակ էր 5 շաբաթվա ընթացքում, այսօր վերսկսել է իր աշխատանքը, հայտնում է Reuters-ը:
Ֆոնդային ASE ինդեքսը փլուզվել է աճուրդի հենց բացման ժամանակ ռեկորդային 23%-ով:
Piraeus Bank-ի ու National Bank of Greece-ի բաժնետոմսերի սակաչափերը աճուրդի սկզբում նվազել են 30%-ով:
Բորսան դեռևս կաշխատի հատուկ ռեժիմով՝ օտարերկրյա ներդրողների համար չեն լինի սահմանափակումներ, իսկ տեղացի խաղացողները ստիպված կլինեն գործարքները վճարել կանխիկով կամ արտասահմանյան բանկերի իրենց գումարների փոխանցումներով:
BBC-ի հարցմանը մասնակցած փորձագետները կանխատեսել էին բորսայի բացումից հետո շուկայի անկում մոտ 20%-ով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունական բորսան կարող էր վերսկսել իր աշխատանքը հուլիսի 28-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Հունաստանում 3-շաբաթյա դադարից հետո բանկերն սկսեցին գործել:
Չնայած ԵՄ-ի հետ ձեռք բերված վարկային պայմանավորվածությանը, Հունաստանի իշխանությունները չեն հանել սահմանափակումները: Միջազգային փոխանցումները դեռևս արգելվում են:
Ուժի մեջ է նաև կանխիկ գումարի հանման սահմանափակումը: Հույները կարող են շաբաթվա ընթացքում բանկերից հանել 420 եվրոյից ոչ ավելի: