Ուկրաինայի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին Դոնբասի հարցով «իրական բանակցություններ» սկսել
Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը կոչ է արել ռուսական իշխանություններին «իրական բանակցություններ» վարել Դոնբասում կրակի դադարեցման ու Դոնբասում իրավիճակի կայունացման վերաբերյալ: Այս մասին նա հայտարարել է Associated Press-ի հետ զրույցում:
Ընդ որում՝ Կլիմկինը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում կան ռուս զինծառայողներ, ինչը, նրա խոսքով, հաստատվում է այն փաստով, որ ավելի վաղ Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայությունները հայտարարել էին Դոնբասում «զինամթերքվ լի» բեռնատարի ձերբակալության մասին, որում գտնվել է ռուս զինվորական, ինչպես նաև մի զինյալ:
Ուկրաինացի նախարարը հավելել է, որ Դոնբասում զինյալները չեն հանձնվում միայն այն պատճառով, որ զենք են ստանում Ռուսաստանից ու նրանց օգնում են ռուս զինծառայողները, որոնք անօրինական կերպով են հատում սահմանը: