Բաժիններ՝

Ֆրանսիացիները Սաուդյան Արաբիայի թագավորին ստիպել են հեռանալ Լազուրե ափի իր առանձնատնից

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը լքել է իր սեփական առանձնատունը ֆրանսիական Ռիվիերայում այն բանից հետո, երբ տեղացիները կազմակերպել են ստորագրահավաք՝ բողոքելով նրա ժամանման կապակցությամբ հասարակական լողափի փակման դեմ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Առանձնատանը անցկացնելով նախատեսված 3 շաբաթվա փոխարեն ընդամենը ութ օր, սաուդյան միապետը մեկնել է Մարոկկո իր շքախմբի անդամների հետ, որոնց թիվը հասնում է մինչև 1000 մարդու:

Սալմանի մեկնելու նախօրեին ավելի քան 100 հազար ֆրանսիացի ստորագրահավաք էր կազմակերպել՝ որպես բողոքի նշան իշխանությունների կողմից Վալլորիս քաղաքի հասարակական լողափի փակման:
Միրանդոլ լողափը գտնվում է Սալման թագավորի առանձնատան հենց դիմաց, ու ֆրանսիական իշխանությունները թույլատրել էին վերջինիս անվտանգությունը ապահովելու նպատակով փակել լողափը:

Որոշումը հասարակական վրդովմունք էր առաջացրել: Ֆրանսիացիները իշխանություններին մեղադրել էին հավասարության մասին օրենքը խախտելու մեջ:
Իր հերթին, սաուդյան թագավորական տան աղբյուրը Reuters-ի հետ զրույցում հայտնել է, որ թագավորի մեկնումը կապված չէ սկանդալի հետ, այլ «նրա հանգստի մաս է կազմում»:

150802234830_saudi_624x351_afp

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս