Բաժիններ՝

Մենք պատրաստ ենք զոհաբերել մեզ ու մեր երեխաներին. Դավութօղլու

Ինչպես հայտնում է թուրքական Мilliyеt թերթը, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Քաղաքացիական նախաձեռնություն ընդդեմ ահաբեկչության» միջոցառման ժամանակ հայտարարել է, որ իրենք «պայքար են սկսել ահաբեկչական կազմակերպությունների դեմ հանուն դեմոկրատիայի պաշտպանության, հասարակական կարգի, միջազգային վստահության ու տնտեսական զարգացման»:

Դավութօղլուի խոսքով՝ եթե որոշ ուժեր ցանկանան խախտել թուրք ժողովրդի անդորրը, ապա կառավարության պարտքն է պայքար մղել նրանց դեմ:

«Դրանից հետո ամեն մի փամփուշտ, որը սահմանին կարձակվի մեր զինվորի վրա, կխոցի այն արձակողին: Մենք պատրաստ ենք մեզ ու մեր երեխաներին զոհաբերել հանուն հայրենիքի, դրա միասնության, հանուն ժողովրդի հանգստության ու նրա հիանալի ապագայի: Ողջ աշխարհը պետք է իմանա նման զոհաբերության մասին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս