Բաժիններ՝

Moody’s-ը նվազեցրել է Bank of Baku-ի վարկանիշը

Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը փոխել է Bank of Baku-ի ավանդային վարկանիշը՝ այն «կայունից» իջեցնելով «բացասականի», ասվում է գործակալության մամլո հաղորդագրության մեջ:

Moody’s-ը պահպանել է բանկի երկարաժամկետ վարկանիշը տեղական ու օտարերկրյա ավանդների հարցով B1 մակարդակում:
Կանխատեսման փոփոխությունը բացատրվում է բանկի ակտիվների որակի նվազեցմամբ ու եկամտաբերության կրճատմամբ:

Այլ պատճառների թվում գործակալությունը մատնանշում է հաճախորդների վարկունակության թուլացումը, աճող ինֆլյացիան:
Moody’s-ը հայտարարել է, որ ակտիվների որակի բացասական թրենդը ապագայում լուրջ ազդեցություն կունենա բանկի եկամուտի վրա:

Կանխատեսվում է, որ տեղի վարկային ռեսուրսների թանկացման պատճառով մոտակա 12-18 ամիսներին բանկը չի ստանա շահույթ կամ այն աննշան կլինի:

Զեկույցում ասվում է, որ վարկանիշի բարձրացումը մոտակա 12-18 ամիսներին հնարավոր չի լինի, սակայն կա հնարավորություն դարձյալ փոխել կանխատեսումը «կայունի», հայտնում է haqqin.az-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031