«Ադրբեջանը փորձում է շանտաժի ենթարկել թե´ հայկական, թե´ միջնորդ կողմին»
«Դա նոր չէ: Շատ ակնհայտ է, որ Ադրբեջանը այդ քայլով փորձում է շանտաժի ենթարկել թե´ հայկական, թե´ միջնորդ կողմին: Բայց կարծում եմ, որ այդ փորձերը արդյունք չեն տա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի փոխնախագահ Ջեյմս Ուորլիքի Երևան այցի և հայ-ադրբեջանական սահմանին կրկին անհանգիստ վիճակի մասին:
ՌԴ կողմից ՀՀ-ին ու Ադրբեջանին զենքի վաճառքի մասին Շ.Քոչարյանը նշեց, թե դա չի խախտել բալանսը. «Մեր նպատակը հենց բալանսը պահպանելն է: Ադրբեջանը կարող է գնել զենք ցանկացած շուկայում, բայց պետք է գիտակցել, որ Ադրբեջանը ծախսում է գետնից դուրս եկած դոլարները՝ նավթադոլարները, և ավելի լավ եղանակ չի գտել, քան սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել, որն անհեռանակարային է»:
ԵՄ-ՀՀ բանակցային նոր փուլի համար ԵՄ կողմից մանդատի տրամադրման գործընթացի ձգձգման հետ կապված Շ.Քոչարյանը հայտարարեց, թե մանդատ ստանալու համար պետք է բոլոր երկրնռր համաձայնությունը ստանանք և դա կոնսենսուսային որոշում պետք է լինի. «Նման որոշումները ԵՄ-ում արագ չեն արվում: ՀՀ-ԵՄ հարաբերությունները դրական վիճակում են գտնվում»:
Մանրամասները՝ տեսանյութում