
Shell-ը նավթի ցածր գների պատճառով կկրճատի 6500 աշխատակցի

Բրիտանա-նիդեռլանդական Royal Dutch Shell-ը կտրուկ նվազեցրել է 2015թ. երկրորդ եռամսյակում շահույթը, ինչպես նաև հայտարարել աշխատակիցների ու կապիտալ ներդրումների կրճատման մասին՝ երկարատև ժամանակահատվածում ակնկալելով նավթի ցածր գներ:
Shell-ի մաքուր շահույթը ապրիլ-հունիս ամիսներին ընկել է 33%-ով՝ մինչև 3,4 մլրդ դոլար՝ համեմատած անցած տարվա 5,1 մլրդ դոլարի հետ: Շահույթը 6,1 մլրդ դոլարից նվազել է մինչև 3,8 մլրդ դոլար:
Չնայած այն բանին, որ նավթի գները բարձրացել են երկրորդ եռամսյակում՝ համեմատած տարվա սկզբին գրանցված նվազագույնի հետ, սակայն դրանք զգալի զիջում են 2014 թվականի ապրիլ-հունիս ամսվա ցուցանիշներին:
Shell-ը պլանավորում է նվազեցնել այս տարվա գործառնական ծախսերը 4 մլրդ դոլարով, կրճատել 6500 աշխատակցի ու կապիտալ ներդրումները նվազեցնել 20 տոկոսով: