![](/banners/BeFunky-design.jpg)
Ուլնեցի փողոցի ենթադրյալ մարդասպանը կրակել է ինքն իր վրա և գտնվում է նկուղում
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/c76684791c68c6b1b6704ee3440f7237.jpg)
168.am-ի տեղեկություններով՝ այսօր երեկոյան Ուլնեցու 30 հասցեի բակում ամուսիններին սպանած անձնավորությունը գտնվում է փախուստի մեջ: Ոստիկանները քիչ առաջ նրան հայտնաբերել են նույն շենքի նկուղներից մեկում: Մեր տեղեկություններով՝ նա րոպեներ առաջ կրակել է ինքն իր վրա, բայց չի մահացել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի: