«Քրդստանի աշխատավորական» կուսակցության զինյալները Մուշում երկու կամուրջ են պայթեցրել
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության անդամները երկու կամուրջ են պայթեցրել Թուրքիայի արևելքում՝ Մուշ նահանգում, հայտնում է Milliyet թերթը:
Պայթեցված կամուրջները հիմնականում եղել են ավտոմայրուղիներ, որոնք միացրել են Մուշը Դիարբեքիրին:
Նախօրեին Մուշ նահանգում քրդերը կրակ էին բացել նահանգի ժանդարմերիայի ղեկավար Ասլան Կուլակսըզի մեքենայի ուղղությամբ:
Վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ստացած վնասվածքներից ավելին ուշ մահացել էր: