Բաժիններ՝

Թուրքիան կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ. Դավութօղլու

Թուրքիան կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ, մինչև չհասնի ցանկալի արդյունքի, ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ներկայիս պայքարը ԴԱԻՇ-ի, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության, ինչպես նաև «Հեղափոխական ժողովրդաազատագրական կուսակցություն-ճակատ» ահաբեկչական խմբավորման (DHKP-C) դեմ աջակցություն է ստանում ինչպես ժողովրդի, այնպես էլ միջազգային հանրության կողմից:

«Ներկայիս Թուրքիան արդեն այն չէ, ինչ մեկ շաբաթ առաջ: Այդ պատճառով էլ մենք կշարունակենք պայքարը՝ ստանալու համար մեզ անհրաժեշտ արդյունքները»,- ասել է Դավութօղլուն:

Թուրքիայում հակաահաբեկչական օպերացիայի անցկացման սկզբից ի վեր Թուրքիայի իրավապահները երկրում ձերբակալել են 1050 մարդու, որոնց կասկածում են ահաբեկիչների հետ կապեր ունենալու մեջ:

Հուլիսի 27-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել էին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության ռազմական ճամբարը Իրաքի հյուսիսում:
Ավելի վաղ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Իրաքում հարվածներ էին հասցրել մեկ այլ քրդական ճամբարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս