ԶԼՄ-ները հայտնում են Ամմանում Իսրայելի ու Պաղեստինի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին
Իսրայելի ներքին գործերի նախարար ու փոխվարչապետ Սիլվան Շալոմը Պաղեստինի ներկայացուցիչ Սաիբ Էրեկատի հետ քննարկել է բանակցությունների վերսկսման հնարավորությունը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման նպատակով:
Այս մասին հայտնում է RT-ն:
Հանդիպումը կազմակերպվել է մասնավոր անձի կողմից Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ու անցկացվել է գաղտնիության պայմաններում, գրում է Haaretz թերթը: