Լորդերի պալատի 69-ամյա փոխխոսնակը հեռացել է պաշտոնից տեսանյութի պատճառով, որտեղ մարմնավաճառների հետ կոկաին է օգտագործում
Լորդերի պալատի 69-ամյա փոխխոսնակը հեռացել է պաշտոնից տեսանյութի պատճառով, որտեղ մարմնավաճառների հետ կոկաին է օգտագործում
Բրիտանիայի Լորդերի պալատի 69-ամյա փոխխոսնակ Ջոն Սյուելը հրաժարական է տվել Sun թերթի կողմից հրապարակված տեսանյութից հետո, որտեղ երևում է, թե ինչպես է կոկաին օգտագործում 200 ֆունտանոց մարմնավաճառների հետ:
Բացի այդ՝ պարբերականը ներկայացրել է լուսանկարներ, որտեղ տարեց բրիտանացին, ով ունի կին ու 4 երեխա, զվարճանում կանանց հետ Լոնդոնի իր բնակարանում:
Ջոն Սյուելը Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի առանցքային համախոհներից է:
Իրավիճակը Սյուելը չի մեկնաբանել: Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը: