Բաժիններ՝

Սարսափելի կադրեր. ինչպես է մայրը մահանում շարժասանդուղքին՝ հասցնելով փրկել իր փոքրիկ որդուն

Ողբերգություն է տեղի ունեցել Չինաստանի Ցցինչժոու քաղաքի առևտրային կենտրոններից մեկում: Տեսահսկման սարքերն արձանագրել են երիտասարդ կնոջ մահը շարժասանդուղքին:

30-ամյա չինուհին երեխայի հետ բարձրանում էր շարժասանդուղքով, երբ հանկարծ սալիկները տեղաշարժվում են ու ոտքերի տակ բացվածք է գոյանում:
Մայրը վերջին պահին հասցնում է երեխային հրել կենտրոնի աշխատակցի ձեռքերի մեջ ու ընկնում է: Կնոջը կոնստրուկցիան դեպի ներքև է քաշում, ու աշխատակիցները չեն հասցնում օգնել:

Միայն 3 ժամ անց են կնոջը կարողանում դուրս բերել շարժասանդուղքի տակից, սակայն տուժածն արդեն մահացել էր ստացած վնասվածքներից ու արնահոսությունից:
Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս