Եմենի կոնֆլիկտի հետևանքով 6 մլն մարդ սովի կմատնվի. Oxfam
Ավելի քան 6 մլն մարդ կարող է սովի մատնվել, եթե Եմենում շարունակվի զինված կոնֆլիկտը, հայտնում է բարեգործական Oxfam կազմակերպությունը:
Ինչպես նշված է Oxfam-ի զեկույցում, երկրի բնակչության գրեթե կեսը արդեն հիմա զգում է սննդի անբավարարություն, ու խոսքը երկրի ամբողջ պատմության մեջ մարդկանց ռեկորդային թվի մասին է, ովքեր տառապում են քաղցից:
Կազմակերպության գնահատականների համաձայն՝ Եմենում թերսնումից տառապող մարդկանց թիվն օրական ավելանում է մոտավորապես 25 հազարով: