52-ամյա կնոջ որովայնից հեռացվել է 13կգ 170գրամ կշռող միոմատոզ փոփոխված հսկա արգանդը (լուսանկար)

Օրեր առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնում կատարվել է աննախադեպ վիրահատություն: 52-ամյա կնոջ որովայնից հեռացվել է 13կգ 170գրամ կշռող միոմատոզ փոփոխված հսկա արգանդը:

Վիրահատությունն առանձնահատուկ էր նաև նրանով, որ կատարվել է սիմուլտանտ վիրահատություն: Հիվանդի մոտ ախտորոշվել էր պորտային չներուղղվող մեծ ճողվածք, որովայնի առաջային պատի ուղիղ մկանների արտահայտված դիաստազ: Կատարվել է ճողվածքահատում, որովայնի առաջային պատի պրոթեզավորում պոլիպրոպիլենային ցանցով:

Նշենք, որ փոխվել էր օրգանիզմի ամբողջ անատոմիական կառուցվածքը և բժշկական կենտրոնի բուժանձնակազմի ջանքերով, ի դեմս՝ ծննդատան և գինեկոլոգիական ծառայության ղեկավար Վարդան Ռափյանի և ընդհանուր վիրաբուժության ծառայության ղեկավար Տիգրան Դուրգարյանի, հաջողվել է առանց բարդությունների ավարտել վիրահատությունը:

Հաշվի առնելով վերջին շրջանում կանանց մոտ նման դեպքերի տարածումը` հորդորում ենք ժամանակին դիմել բժշկի և հիշել, որ հիվանդության կանխարգելումն ավելի դյուրին է, քան բուժումը:

11781784_1648860692021720_6122344105536328569_n

Տեսանյութեր

Լրահոս