Կրեմլն ու ռուսական գերատեսչությունները հետևում են նավթի գնին. Պեսկով
Կրեմլն ու ռուսական գերատեսչությունները հետևում են նավթի գնին, սակայն անկայուն դինամիկայի պատճառով եզրակացությունները հարկավոր է անել՝ ելնելով ավելի երկարատև ժամանակահատվածից, քան շաբաթվա կամ ամսվա ցուցանիշներից, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, բոլորն ուշադիր հետևում են նավթի գնի փոփոխություններին, սակայն, իհարկե, բոլորն անում են եզրակացություններ՝ ելնելով ավելի երկարատև ժամանակահատվածներից: Ոչ ոք չի անում հապճեպ եզրակացություններ՝ շաբաթվա կամ ամսվա կտրվածքով: Մենք բոլորս տեսնում ենք, որ դինամիկան բավականին անկայուն է ու ժամանակ առ ժամանակ բազմակողմանի»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
Նա նշել է, որ գրանցվել են նաև նավթի գնի աճեր: «Գոյություն ունեն տարբեր կանխատեսումներ՝ ինչ-որ ապոկալիպտիկ կանխատեսումներից մինչև վստահ աճ»,-ասել է Պեսկովը:
Դրա հետ միասին՝ նա ընդգծել է, որ ներկայում դժվար է ասել, թե որ կանխատեսումը կիրականանա: