Բաժիններ՝

Մոգերինին կոչ է արել Թուրքիային շարունակել խաղաղ երկխոսությունը քրդերի հետ

Եվրամիությունը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին շարունակել խաղաղ երկխոսությունը քրդերի հետ, հայտնում է DW-ն՝ հղում կատարելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի Բրյուսելում արված հայտարարությանը:

«Հարկավոր է խուսափել ցանկացած գործողություններից, որոնք ի վիճակի են բացասաբար ազդել քրդական խնդրի խաղաղ կարգավորման վրա»,- ասել է Մոգերինին:
Հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական կառավարությունը վերջին տարիներին ցուցաբերել է քաջություն, վճռականություն ու իմաստություն կոնֆլիկտի խաղաղ լուծման որոշումների որոնման հարցում:

ԵՄ-ն այսուհետ ևս կաջակցի Անկարային այդ հարցում առաջ գնալու համար: Եվրամիությունը վստահեցրել է Թուրքիային, որ կաջակցի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս