Բաժիններ՝

Թուրքիայի հետախուզությունը նախազգուշացրել է պատրաստվելիք ահաբեկչությունների մասին

Ձախ խմբավորումները Թուրքիայում ահաբեկչություններ են նախապատրաստում, գրում է թուրքական Vatan թերթը՝ հղում կատարելով երկրի հետախուզությանը (MİT):

Հետախուզությունում աղբյուրների տվյալներով՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության սիրիական թևի` «Դեմոկրատական միասնության կուսակցության» մի շարք անդամներ (PYD) Սիրիայից փախստականների անվան տակ ներթափանցել են Թուրքիա ու պատրաստում են հարձակումներ ռազմական օբյեկտների ու ոստիկանների վրա:

Հաղորդվում է, որ Թուրքիա է ներթափանցել «Դեմոկրատական միասնության կուսակցության» ավելի քան 90 անդամ:

Թերթի տվյալով՝ PYD-ի ահաբեկիչների ակտիվացումը կապված է Թուրքիայի ռազմաօդային ուժերի օպերացիայի հետ, որը անցկացվում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության անդամների դեմ Իրաքի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս