Ալավերդի քաղաքում 40-ամյա ամուսինը սպանել է 36-ամյա կնոջը. նրանք ունեին երկու անչափահաս տղա երեխա. shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 26-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Լուսաբացին ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի նախկին Մարքսի փողոցի «գազի մայլա» կոչվող թաղամասի շենքերից մեկի բնակարանում կնոջ դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 36-ամյա Սերինե Կոնյանի դին՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից մահացած վիճակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատաբժիշկը դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարում տեղում, ոստիկաններն ու քննիչները սպանված կնոջ ամուսնու՝ 40-ամյա Սամվել Ստեփանյանի հարազատների հետ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում հասել են այն արդյունքին, որ ամուսինը քիչ առաջ մեղայականով ներկայացել է ոստիկանության Թումանյանի բաժին: Նա հայտնել է նաև հանցագործության գործիք դանակի տեղը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: