Բացառիկ լուսանկարներ, որտեղ պատկերված է Ջորջ Բուշի արձագանքը 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո
ԱՄՆ Ազգային արխիվը հրապարակել է ավելի քան 350 լուսանկար, որ արվել են Սպիտակ տանը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո:
Լուսանկարներում պատկերված են ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերը, ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը՝ ադմինիստրացիայի մյուս աշխատակիցների հետ:
Լուսանկարները հրապարակվել են PBS հեռուստատեսության վավերագրական հաղորդման պրոդյուսեր Կոլլետ Նեյրուզ Հաննայի հարցման համաձայն:
Հիշեցնենք, որ «Ալ-Քաիդայի» զինյալների իրականացրած ահաբեկչության հետևանքով Նյու Յորքում, Վաշինգտոնում ու Փենսիլվանիա նահանգում զոհվեց մոտ 3000 մարդ: