Բաժիններ՝

Ռուսաստանում փնտրում են կնոջը, ով երեխային ման էր տալիս շան վզափոկով

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է փոքրիկ աղջիկը չորեքթաթ վազում և հաց ուտում անցորդների ձեռքից:

Ռուսական Եկատերինբուրգի ոստիկանությունը քննություն է սկսել` կապված երեխայի տեսանյութի հետ, ում շատ վզափոկով ման է տալիս անհայտ կինը:

Տեղական կայքի խբագրություն տեսանյութը հանձնել է մի անցորդ, ով նկարել է տարօրինակ զույգին` այգում զբոսնելու ժամանակ:

Տեսանյութի հեղինակը E1.RU-ի լրագրողներին պատմել է, որ հետևել է կնոջը երեխայի հետ 10 րոպե և հետո նոր որոշել է նրանց նկարահանել:

«Ես հետևում էի նրանց 10 րոպե և այդ ողջ ընթացքում փոքրիկ աղջիկը վազում էր 4 վերջույթների վրա: Եվ պետք է նշեմ, որ շատ վարժ: Մյուս երեխաները կերակրում էին նրան ձեռքից և նա վազում էր դեպի նրանց, ինչպես շունը»,- պատմել է տեսանյութի հեղինակը:

«Մաուգլի-երեխային» զբոսանքի հանող կնոջը տեսել են Եկատերինբուրգի նաև այլ բնակիչներ:

«Ես նույնպես տեսել եմ երեխայի հետ զբոսանող այդ կնոջը: Շատ տհաճ տեսարան էր: Նա աղջկան ասում էր. «ասա. հաֆ հաֆ», նա հաչում էր: Նա երեխային ասում էր. «թաթդ տուր»: Շատ ցնցող տեսարան էր: Դա ընդհանրապես խաղի նման չէր»,- պամել է Եկատերինբուրգի մի բնակչուհի:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը այս փաստի վերաբերյալ սկսել է քննություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս