Թուրքիայում հերթական հարձակումներն են իրականացվել ոստիկանների վրա
Թուրքիայի արևելյան Դիարբեքիր ու Հաքքարի նահանգներում հարձակումներ են իրականացվել ոստիկանների վրա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ երկու դեպքում էլ ոստիկանների վրա ինքնաշեն նռնակներ են գցել:
Դիարբեքիրում հարձակման հետևանքով 7 ոստիկան է վիրավորվել, Հաքքարիում՝ 2 ոստիկան:
Նահանգներում սկսվել է չարագործների հայտնաբերման խոշորամասշտաբ օպերացիա: