Բաժիններ՝

Իմ և Ռոնալդուի միջև կոնֆլիկտ չկա. «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտես

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, որ Ռոնալդուին դուր չեն գալիս մարզչի աշխատանքի մեթոդները:

Իսպանացին ժխտեց բոլոր շշուկները՝ հայտարարելով, որ իր և ֆուտբոլիստի միջև կոնֆլիկտ չկա:

«Կրիշտիանուի հետ աշխատանքից հետո հասկանում եք, թե ինչպես է նա ուզում հաղթել և ինչու է հենց նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես կցանկանայի, որ մենք բոլորս այդպես մոտենանք աշխատանքին: Ես դա տեսնում եմ ամեն օր և ես երջանիկ եմ: Մեր հարաբերությունները Ռոնալդուի հետ այնպիսին են, ինչպիսին բոլոր ֆուտբոլիստների հետ: Ես հաճախ շփվում եմ նրանց հետ, ոչ մի առանձնահատուկ բան չկա: Մարդիկ տարբեր բաներ են խոսում, բայց մենք կոնֆլիկտ չունենք, միանգամայն նորմալ հարաբերություններ են:

Ի՞նչ է փոխվել մեկ շաբաթվա ընթացքում, որ ես Կրիշտիանուին անվանում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլի՞ստ: Ես միշտ աջակցում եմ իմ ֆուտբոլիստներին: Հետևելով Ռոնալդուի աշխատանքին` կարելի է հասկանալ, թե ինչու է նա այդքան տիտղոսներ նվաճել: Նա իսկապես աշխարհում լավագույնն է»,- հայտարարել է Ռաֆա Բենիտեսը, ում ցիտել է AS-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս