Բաժիններ՝

Ադրբեջանը փորձում է լարվածությամբ իր համար շահեկան պայմաններ կորզել. Սերյան Օհանյան. tert.am

Tert.am-ը գրում է. Սահմանին լարվածություն ստեղծելով Ադրբեջանը փորձում է իր համար շահեկան պայմաններ ստեղծել կամ կորզել, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը։

Նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հաջողության կարելի է հասնել երկխոսությամբ, փոխադարձ վստահությամբ, շփման գծում վստահության պայմանների ստեղծման համար նոր մեխանիզմների ձևավորման պայմաններում, անկասկած նաև բանակցային ողջ գործընթացի ընթացքում՝ հիմքում ունենալով այն, որ պետք է զերծ մնալ ուժի կիրառումից։

«Եթե ցանկանում ենք լուծել հարցը ապա պետք չէ ուժ կիրառել, այլ վստահության մթնոլորտ ստեղծել։ Մենք միակողմանի ազդեցության տակ երբևիցե ընկնող չենք»,- ասաց նա։

Անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարարի արած հայտարարությանը, թե Հայաստանում քարը քարի վրա չեն թողնի, Սերյան Օհանյանն ասաց.«Ես կհորդորեի, որ մեր հակառկաորդներն այս պահին, երբ մենք բոլորս ցանկանում ենք, որ հանդիպումներ լինեն, բանակցային գործընթացը կառուցողական ընթացք ստանա, զերծ մնան հռետորաբանությունից, տարբեր տիպի՝ անկապ խոսակցություններից. սա կանենք, նա կանենք, քարը քարի վրա չենք թողնում: Քարը քարին չթողնողը, երևի թե, արցախյան ազատամարտի ժամանակ ամեն ինչ կթողներ և կգար կպաշտպաներ իր հայրենիքը»:

Նախարարն ասաց, որ ՀՀ զինված ուժերն այս տարիների ընթացքում խելացի կերպով իրականացնում են պաշտպանությունը և հակազդում բոլոր արված ոտնձգություններին։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս