Բաժիններ՝

Հայտնի հոլիվուդյան աստղ Շարլիզ Թերոնը Բարաք Օբամային հրավիրել է ստրիպտիզ ակումբ

Դերասանուհին ծիծաղելով պատմել է, որ այդ դեպքից հետո 1 ամիս չի կարողացել հանգիստ քնել:

Ամերիկյան մոդել և կինոդերասանուհի Շարլիզ Թերոնը Ջիմմի Կիմմելի շոուի հյուրն էր, որի եթերում հանդիսատեսի հետ կիսվել է այն պատմությունով, որը տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է NYDailyNews-ը:

Շարլիզը մինչև հիմա ամոթով հիշում է, որ հրավիրել է նախագահին ստրիպտիզ ակումբ:

Դերասանուհու խոսքերով` նա այնպես է նյարդայնացել, որ կորցրել է իրեն և ասել է այն, ինչ առաջինը ծագել է գլխում: Շարլիզի և Օբամայի հանդիպումը կայացել էր այս տարվա մարտին` Կիմմելի շոուի եթերում: Ձայնագրման ավարտից հետո նախագահն ասել է դերասանուհուն, որ այսպիսի շոուներին ներկա գտնվելը լավ փորձ է իր համար, որը թույլ է տալիս ավելի մոտ լինել ժամանակակից երիտասարդությանը, ինչին Թերոնը պատասխանել է.

«Եթե Դուք ցանկանում եք ընդհանուր լեզու գտնել երիտասարդների հետ, կարող եմ Ձեզ տանել ստրիպտիզ ակումբ»:

Շարլիզ Թերոնը ծիծաղելով պատմել է, որ նա չի կարողացել քնել՝ առանց «Աստված իմ, մի՞թե ես նախագահին հրավիրեցի ստրիպտիզ ակումբ» մտքի:

«Օ, Աստված իմ, Միշել Օբաման ինձ կսպանի»,- ավելացրել է դերասանուհին և պատմել է, որ նախագահը քաղաքավարի է գտնվել և նկատել է իր` հուզված լինելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս