Բաժիններ՝

«Ռոման» պայմանագիր կկնքի «Արսենալի» դարպասապահի հետ

«Արսենալի» լեհ դարպասապահ Վոյցեխ Սչեսնին մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն:

Ըստ Football Italia-ի տեղեկության՝ 25-ամյա դարպասապահը մոտ ժամանակներս պայմանագիր կստորագրի «Ռոմայի» հետ: Ապագա գործարքի մանրամասները դեռևս չեն բացահայտվում:

«Ռոման» պլանավորել էր ուժեղացնել դարպասապահական գիծը, և թեկնածուների շարքում էին Սերխիո Ռոմերոն և Սալվատորե Սիրիգուն, սակայն բանակցություններում հաջողության չհասնելով՝ հռոմեական ակումբն անցավ դեպի Սչեսնին:

Նախորդ մրցաշրջանում լեհ դարպասապահը պարտվեց Դավիդ Օսպինայի հետ մրցակցությունում, իսկ այս ամառ «Արսենալը» պայմանագիր ստորագրեց Պետեր Չեխի հետ, որը սպառնալիքի տակ դրեց Սչեսնիի դիրքերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս