Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 11 դեպք

Ընթացիկ տարվա հուլիսի 15-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 11 դեպք, որից 4-ը երեխաներ են:

ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Մարտակերտի շրջանում արձանագրվել է 1 դեպք, Հադրութի շրջանում` 5, Քաշաթաղի՝ 1, Ասկերանի՝ 3 և Մարտունու շրջանում 1:

Նշենք, որ տուժածներից 9-ին ներարկվել է օձի հակաթույն /անտիգյուրզին/, իսկ 2-ի դեպքում չի ներարկվել, քանի որ կարիքը չի եղել: Ներկա պահին Ստեփանակերտի և շրջանային բուժհաստատություններում առկա է օձի հակաթույնի անհրաժեշտ քանակ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031