Բաժիններ՝

Սաակաշվիլին Օդեսայում քանդել է տվել միլիարդատիրոջ էլիտար՝ փակ լողափը

Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին երեկ այցելել է գործարար, «Բատկիվշչինայի» նախկին պատգամավոր Վասիլի Խմելնիցկու փակ լողափ: Նրա այցից հետո «սեփականաշնորհված լողափը», որտեղ անգամ կա ուղղաթիռի հարթակ, առաջին անգամ իր դռներն է բացել քաղաքացիների առաջ: Այս մասին հայտնում է «Դումսկայա» պարբերականը:

Facebook-ում Սաակաշվիլին հայտարարել է, որ չի որոնում սկանդալներ ու կոչ է արել հանել լողափի բոլոր բետոնե արգելապատնեշներն ու լողափը հասանելի դարձնել մարդկանց համար: Նրա խոսքով՝ մոտ օրերս տարածքն ամբողջությամբ կմաքրվի: Նա այդ հարցում աջակցության համար շնորհակալություն է հայտնել կամավորներին:

«Կիևցի միլիարդատերը բետոնե հաստ պատերով փակել էր օդեսացիների ու հյուրերի մուտքը Օդեսայի ամենալավ լողափ: Դրանով էլ չբավարարվելով՝ նա ներսում շներ էր պահում: Ինչպես պարզել ենք, նա ամիսը մեկ ուղղաթիռով գալիս է այստեղ, իսկ ամբողջ ժամանակ հսկայական պարսպապատ լողափը դատարկ էր»-հայտարարել է Սաակաշվիլին:

Նա կոչ է արել մյուս սեփականատերերին քանդել բոլոր բետոնե պատերը, քանի դեռ «դրանք մենք չենք քանդել մարդկանց հետ ու ամբողջ աշխարհի աչքի առաջ»:
Վերջին անգամ «հասարակ օդեսացին» այդ լողափին եղել է 1972 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031